ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է<br /> ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ <br />


ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

  • 23-05-2007 15:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հրաւէրով Երեւանի քաղաքապետ Երուանդ Զախարյանի գլխաւորած պատուիրակութիւնը մայիսի 23-25-ին պաշտօնական այցով կգտնուի Սանկտ-Պետերբուրգում: Այցի շրջանակներում նախատեսւում է ստորագրել երկու քաղաքների 2007-2009թթ.-ի համագործակցութեան ծրագիրը, որի նախապատրաստման վերաբերեալ պայմանավորվածությունը ձեռք էր բերուել 2005թ.-ին Ե.Զախարյանի եւ Վ.Մատվիենկոյի Երեւանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկուեն նաեւ Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի միջեւ համագործակցութեան այլ խնդիրներ:
  -   Հասարակութիւն