10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱԱ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ 350-ԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ<br />


10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱԱ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ 350-ԻՑ ԱՎԵԼԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ

  • 22-05-2007 16:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «1997թ.-ին հիմնադրված Մամուլի Ազգային ակումբը (ՄԱԱ) ստեղծվեց «վիճահարույց նախագահական ընտրություններից մեկ տարի անց, երբ հասարակական, քաղաքական կյանքը թմրած էր եւ արթնության նշաններ ցույց չէր տալիս»: Ամփոփելով ՄԱԱ-ի 10-ամյա գործունեությունը, մայիսի 22-ի ասուլիսում ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը նշեց, որ ակումբի հիմնադրումով իրենք փորձեցին ցույց տալ, որ հավատում են երկրի ժողովրդավարության եւ ազգային արժեքների կենսունակությանը: Ն.Մկրտչյանի խոսքերով, 10 տարվա ընթացքում ՄԱԱ-ում ընդհանուր առմամբ կազմակերպվել են 350-ից ավելի հանդիպումներ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Անդրադառանալով ՄԱԱ-ի 10-ամյա գործունեությանը, «Նոյյան տապան»-ի տնօրեն, ՄԱԱ-ի վարչության անդամ Տիգրան Հարությունյանը նշեց, որ մի շարք օբյեկտիվ պատճառներով նախատեսված որոշ ծրագրեր ՄԱԱ-ն չի հաջողել իրականացնել: Այդուամենայնիվ, ըստ նրա, նույնիսկ եթե ՄԱԱ-ն ոչինչ չաներ, ապա միայն պաշտոնյաների հետ կազմակերպած հանդիպումներն արդեն իսկ մեկ քայլ առաջխաղացում էին, քանի որ այդ ժամանակաշրջանում քաղաքական որեւէ գործչից տեղեկատվություն ստանալը բավականին մեծ խնդիր էր: «Մենք ճեղքեցինք այդ լռությունը եւ ձեւավորեցինք այնպիսի մի իրավիճակ, որ պաշտոնյան կարող էր գալ եւ պատասխանել լրագրողների հարցերին»,- նշեց Տ.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն