10 ՏԱՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱԱ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ 350-ԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ<br />


10 ՏԱՐՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱԱ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ 350-ԻՑ ԱՒԵԼԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԵՏ

  • 22-05-2007 16:35:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «1997թ.-ին հիմնադրուած Մամուլի Ազգային ակումբը (ՄԱԱ) ստեղծուեց «վիճահարոյց նախագահական ընտրութիւններից մէկ տարի անց, երբ հասարակական, քաղաքական կեանքը թմրած էր եւ արթնության նշաններ ցոյց չէր տալիս»: Ամփոփելով ՄԱԱ-ի 10-ամեայ գործունէութիւնը, մայիսի 22-ի ասուլիսում ակումբի նախագահ Նարինէ Մկրտչեանը նշեց, որ ակումբի հիմնադրումով իրենք փորձեցին ցոյց տալ, որ հաւատում են երկրի ժողովրդավարութեան եւ ազգային արժէքների կենսունակությանը: Ն.Մկրտչեանի խօսքերով, 10 տարուայ ընթացքում ՄԱԱ-ում ընդհանուր առմամբ կազմակերպուել են 350-ից աւելի հանդիպումներ քաղաքական, հասարակական եւ մշակոյթային գործիչների հետ: Անդրադառանալով ՄԱԱ-ի 10-ամեայ գործունէութեանը, «Նոյեան տապան»-ի տնօրէն, ՄԱԱ-ի վարչութեան անդամ Տիգրան Յարութիւնեյանը նշեց, որ մի շարք օբյեկտիվ պատճառներով նախատեսուած որոշ ծրագրեր ՄԱԱ-ն չի յաջողել իրականացնել: Այդուամենայնիւ, ըստ նրա, նոյնիսկ եթէ ՄԱԱ-ն ոչինչ չաներ, ապա միայն պաշտօնեաների հետ կազմակերպած հանդիպումներն արդէն իսկ մէկ քայլ առաջխաղացում էին, քանի որ այդ ժամանակաշրջանում քաղաքական որեւէ գործչից տեղեկատուութիւն ստանալը բաւականին մեծ խնդիր էր: «Մենք ճեղքեցինք այդ լռութիւնը եւ ձեւավորեցինք այնպիսի մի իրավիճակ, որ պաշտօնեան կարող էր գալ եւ պատասխանել լրագրողների հարցերին»,- նշեց Տ.Յարութիւնեյանը:
  -   Հասարակութիւն