ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ<br /> ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ

  • 22-05-2007 15:29:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մի ոտնահարեք մեր իրավունքները», «Մենք ենք մեր սեփականության տերը» եւ նման այլ կարգախոսներով մայիսի 22-ին ՀՀ կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի Մյասնիկյան պողոտայի, Վերին եւ Ներքին Անտառային փողոցների, Այգեստան, Շիրակ եւ այլ թաղամասերի բնակիչները: Նրանք պահանջում էին ճանաչել զբաղեցրած բնակտարածքների նկատմամբ իրենց սեփականության իրավունքը: «Համայնք եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը նշեց, որ այդ թաղամասերի բնակիչները ավելի քան 70 տարի զբաղեցնում են այդ տարածքները, սակայն մինչ օրս չունեն դրանց նըատմամբ իրենց սեփականության իրավունքը հաստատող վկայականներ: Ըստ նրա, Երեւանում առկա է սեփականության իրավունք չունեցող 91 հազար գույքային միավոր, ուստի կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի ինքնակամ կառույցների խնդրի լուծման համար: Ս.Մկրտչյանի խոսքերով, իրենք պահանջում են կառավարությունից խնդրի լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն նաեւ այդ թաղամասերի բնակիչները: «Քանի որ այս կառավարությունն է որոշում ընդունել Կոզեռն թաղամասի բնակիչների սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ, ապա վերջինս գործին շատ լավ տեղյակ է եւ գիտի ինչպես վարվել»,- ասաց Ս.Մկրտչյանը: Իսկ այսօրվա ակցիան, նրա խոսքերով, պարզապես հիշեցման նպատակ ունի:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play