ԵՐԵՒԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ<br /> ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ<br />


ԵՐԵՒԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՍՏԱՆԱԼ

  • 22-05-2007 15:29:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մի ոտնահարեք մեր իրաւունքները», «Մենք ենք մեր սեփականութեան տերը» եւ նման այլ կարգախօսներով մայիսի 22-ին ՀՀ կառավարութեան շէնքի մօտ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Երեւանի Մյասնիկյան պողոտայի, Վերին եւ Ներքին Անտառային փողոցների, Այգեստան, Շիրակ եւ այլ թաղամասերի բնակիչները: Նրանք պահանջում էին ճանաչել զբաղեցրած բնակտարածքների նկատմամբ իրենց սեփականութեան իրաւունքը: «Համայնք եւ իրաւունք» հասարակական կազմակերպութեան նախագահ, իրաւապաշտպան Սամուէլ Մկրտչեանը նշեց, որ այդ թաղամասերի բնակիչները աւելի քան 70 տարի զբաղեցնում են այդ տարածքները, սակայն մինչ օրս չունեն դրանց նըատմամբ իրենց սեփականութեան իրաւունքը հաստատող վկայականներ: Ըստ նրա, Երեւանում առկայ է սեփականութեան իրաւունք չունեցող 91 հազար գոյքային միաւոր, ուստի կառավարութիւնը պէտք է միջոցներ ձեռնարկի ինքնակամ կառոյցների խնդրի լուծման համար: Ս.Մկրտչեանի խօսքերով, իրենք պահանջում են կառավարութիւնից խնդրի լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական յանձնաժողով, որում ընդգրկուած կլինեն նաեւ այդ թաղամասերի բնակիչները: «Քանի որ այս կառավարութիւնն է որոշում ընդունել Կոզեռն թաղամասի բնակիչների սեփականութեան իրաւունքի ճանաչման վերաբերեալ, ապա վերջինս գործին շատ լաւ տեղեակ է եւ գիտի ինչպէս վարուել»,- ասաց Ս.Մկրտչեանը: Իսկ այսօրուայ ակցիան, նրա խօսքերով, պարզապէս հիշեցման նպատակ ունի:
  -   Հասարակութիւն