«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ» ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՅԻՍԻ<br /> 25-ԻՆ<br />


«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ» ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԱՅԻՍԻ
25-ԻՆ

  • 21-05-2007 17:37:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-ին ժամը 12-ին Երեւանի հանրակրթական դպրոցներում կանցկացվեն «Վերջին զանգին» նվիրված միջոցառումներ: Ինչպես մայիսի 21-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, այդ օրը Ազատության հրապարակում կանցկացվի «Վերջին զանգին» նվիրված համերգ, որին կմասնակցեն էստրադային երգիչներ, պարային խմբեր: Ըստ նրա, հանձնարարական է տրվել ՀՀ Ոստիկանությանը, թաղապետարաններին, «Շտապ օգնության» ծառայությանը, որպեսզի մայիսի 25-ին մայրաքաղաքում պատշաճ մակարդակով իրականացվի հասարակական կարգի պահպանումը: Ըստ Կ.Արեյանի, քաղաքապետը հանրակրթական դպրոցների տնօրեններին զգուշացրել է, որպեսզի թույլ չտան ավարտական ճոխ խնջույքների կազմակերպումը եւ այդ նպատակով մեծ գումարների հավաքագրումը: Նշվեց, որ եթե այդպիսի դեպքեր արձանագրվեն, ապա տնօրենները կհեռացվեն աշխատանքից:
Նոյյան տապան  -   Հասարակություն