«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ» ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՄԱՅԻՍԻ
25-ԻՆ
21-05-2007 17:37:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-ին ժամը 12-ին
Երեւանի հանրակրթական դպրոցներում կանցկացուեն «Վերջին զանգին»
նուիրուած միջոցառումներ: Ինչպէս մայիսի 21-ի ասուլիսում յայտնեց
Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արէեանը, այդ օրը Ազատութեան
հրապարակում կանցկացուի «Վերջին զանգին» նուիրուած համերգ, որին
կմասնակցեն էստրադային երգիչներ, պարային խմբեր: Ըստ նրա,
յանձնարարական է տրուել ՀՀ Ոստիկանութեանը, թաղապետարաններին, «Շտապ
օգնութեան» ծառայութեանը, որպէսզի մայիսի 25-ին մայրաքաղաքում
պատշաճ մակարդակով իրականացուի հասարակական կարգի պահպանումը:
Ըստ Կ.Արէեանի, քաղաքապետը հանրակրթական դպրոցների
տնօրեններին զգուշացրել է, որպէսզի թոյլ չտան աւարտական ճոխ
խնջոյքների կազմակերպումը եւ այդ նպատակով մեծ գումարների
հաւաքագրումը: Նշուեց, որ եթէ այդպիսի դէպքեր արձանագրվեն, ապա
տնօրենները կհեռացվեն աշխատանքից: