ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՐՁԱՆԳՐՎԱԵԾ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՓՈՐՁԻ ՓԱՍՏՈՎ ԳՈՐԾԸ
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
18-05-2007 20:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ոստիկանության Արմավիրի
քննչական բաժանմունքում ավարտվել է ընտրողի կամքի ազատ
իրականացմանը խոչընդոտելու փորձով հարուցված քրեական գործի
նախաքննությունը. քրգործը մայիսի 18-ին ուղարկվել է Արմավիրի
մարզի առաջին ատյանի դատարան:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ
Եղիշե Սարգսյանը Բ.Գրիգորյանին, Ա.Խաչատրյանին եւ Գ.Կիրակոսյանին
խոստացել է 10 հազարական դրամ` մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների
քվեարկության օրը թիվ 21 ընտրատարածքում առաջադրված
պատգամավորության թեկնածու Ալեքսան Պետրոսյանի օգտին քվեարկելու
դիմաց: