ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ<br /> ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
ՈՒՂԵՐՁ ԵՆ ՀՂԵԼ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 18-05-2007 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի մահվան կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուկյանը եւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիյելյանը հանդես են եկել համատեղ ցավակցական ուղերձով: Ուղերձում ասված է. «Խորը կսկիծով տեղեկացանք մեծանուն երգչուհու` Գոհար Գասպարյանի մահվան մասին: Անգնահատելի է Գոհար Գասպարյանի ավանդը հայ երգարվեստի կայացման ու զարգացման, համաշխարհային մշակույթի գանձարանում նրա արժանավոր տեղի ու դերի ամրապնդման գործում: «Հայաստանի սոխակի» վախճանն անդառնալի կորուստ է համայն հայության, այդ թվում` արցախցիներիս համար: ԼՂՀ ժողովրդի անունից վշտակցություն ենք հայտնում անմոռանալի երգչուհու ընտանիքի անդամներին, Գոհար Գասպարյանի անզուգական կատարումների բազմահազար երկրպագուներին, մաղթում հոգու արիություն ու համբերություն»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play