ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ<br /> ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ<br />


ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ
ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՇԱԽՄԱՏԻՍՏԻՆ

  • 17-05-2007 17:37:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ԿԻՐԻՇԻ, 17 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում մայիսի 16-ին մեկնարկած «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարում անցկացվել է առաջին մրցափուլը: Հայաստանի ներկայացուցիչներից, մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը այդ փուլում պարտության է մատնել ադրբեջանցի Էլտոջ Սասարլիին, իսկ Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղացել հնդիկ Նեգի Պարիմարյայի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ