ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ 400 ՀԱԶԱՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏՊԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ<br /> «ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԵՐՔԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ 400 ՀԱԶԱՐ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏՊԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ԻՄՊԻՉՄԵՆՏ» ԴԱՇԻՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 16-05-2007 18:43:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 12-ին Ազգային Ժողովի ընտրությոններին մասնակցած քաղաքացիներից իրենց ընտրական իրավունքը վերականգնել են 1906-ը, այդ թվում` 80-ը դատական կարգով, 1826-ը` տարածքային անձնագրային ծառայությունների կողմից տրված տեղեկանքների հիման վրա: Այս մասին լրագրողների հետ մայիսի 16-ի հանդիպմանը հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Սայաթ Շիրինյանը: Ըստ նրա, անձնագրային ծառայություններում տեղեկանքներ ստացածների 80 տոկոսը եղել են նոր սեփականատերերի դիմումներով հաշվառումից հանված քաղաքացիներ: Ս.Շիրինյանը հերքեց «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե տպագրվել են 400 հազար անձնագրեր, որոնցով իշխանությունները ընտրակեղծիքներ են կազմակերպել: Նա հայտնեց, որ 2006թ. մայիսի 10-ից մինչեւ 2007թ. մայիսի 10-ը տպագրվել է 194 հազար 623 անձնագիր, որից 31 795-ը 1 օրականից մինչեւ 16 տարեկան անձանց, 49 717-ը` 16-18 տարեկանների, 113 118-ը` 18-ից բարձր տարիքի քաղաքացիների համար: Ս.Շիրինյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը անձնագրերի տպագրության հարցով պայմանագրային հիմունքներով աշխատում է միայն ֆրանսիական մի կազմակերպության հետ: 2004-2006թթ.-ին այդ կազմակերպության կողմից մատակարարվել են 453 հազար 977 հատ անձնագրերի գրքույկներ: Ս.Շիրինյանը հայտնեց, որ ընտրությունների օրը ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 433 ահազանգ: Ոստիկանության կողմից ստուգման են ենթարկվել իր իրավասության ներքո գտնվող 201 ահազանգ, որոնցից 9-ի կապակցությամբ նախապատրաստվել են նյութեր, 3-ի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, ընտրակաշառքի 1 փաստով քրեական գործ է հարուցվել:
Նոյյան տապան  -   Հասարակություն