ԻՆՁ ՄՈՏ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ԳՐԱՎԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԸ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ
15-05-2007 20:30:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի մասնակցությունը
«Եվրատեսիլ-2007»-ում անցավ մեծ հաջողությամբ: Թեեւ գրավեցինք
ութերորդ տեղը, բայց իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե գրավել
ենք առաջին տեղը, քանի որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում
շատ լավ է ընդունվել իմ կատարումը»: Այս մասին մայիսի 15-ի
ասուլիսում հայտարարեց մրցույթում Հայաստանը ներկայացրած երգիչ
Հայկոն: Նրա խոսքերով, «Եվրատեսիլ-2007»-ին մասնակցում էին հզոր
ձայն ունեցող երգիչներ, սակայն նրանք չանցան նույնիսկ եզափակիչ
փուլ, իսկ Սերբիայի հաղթանակը, ըստ Հայկոյի, շատերի համար
անսպասելի էր:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Արմեն Արզումանյանը նշեց, որ իրենք գոհ են արդյունքից, քանի որ շատ
երկրներ մի քանի տարի է մասնակցում են այդ մրցույթին, սակայն երբեք
չեն հաղթել, նույնիսկ եզրափակիչ փուլ չեն անցել: Ըստ
Ա.Արզումանյանի, ինչպես 2006թ.-ին, այնպես էլ այս տարի Արելյան
Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրները Հայաստանի օգտին ձայն չեն տվել:
«Իհարկե, չպետք է մոռանանք, որ մենք այդ մրցույթին մասնակցելու քիչ
փորձ ունենք, բայց հուսով ենք, որ հետագայում ավելի բարձր տեղեր
կգրավենք»,- նշեց նա:
Ի դեպ, ֆիննական կղզիներից մեկը ֆինլանդահայերի
նախաձեռնությամբ անվանվել է Հայկոյի անունով: