ԻՆՁ ՄՕՏ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ Է, ԹԷ ԳՐԱՒԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ<br /> ՏԵՂԸ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ<br />


ԻՆՁ ՄՕՏ ԱՅՆՊԻՍԻ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆ Է, ԹԷ ԳՐԱՒԵԼ ԵՆՔ ԱՌԱՋԻՆ
ՏԵՂԸ,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԿՈՆ

  • 15-05-2007 20:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի մասնակցութիւնը «Եվրատեսիլ-2007»-ում անցաւ մեծ հաջողութեամբ: Թէեւ գրաւեցինք ութերորդ տեղը, բայց իմ մօտ այնպիսի տպաւորութիւն է, թէ գրաւել ենք առաջին տեղը, քանի որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփիւռքում շատ լաւ է ընդունուել իմ կատարումը»: Այս մասին մայիսի 15-ի ասուլիսում յայտարարեց մրցոյթում Հայաստանը ներկայացրած երգիչ Հայկոն: Նրա խօսքերով, «Եվրատեսիլ-2007»-ին մասնակցում էին հզօր ձայն ունեցող երգիչներ, սակայն նրանք չանցան նոյնիսկ եզափակիչ փուլ, իսկ Սերբիայի յաղթանակը, ըստ Հայկոյի, շատերի համար անսպասելի էր: Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան գործադիր տնօրէն Արմէն Արզումանյանը նշեց, որ իրենք գոհ են արդիւնքից, քանի որ շատ երկրներ մի քանի տարի է մասնակցում են այդ մրցոյթին, սակայն երբեք չեն յաղթել, նոյնիսկ եզրափակիչ փուլ չեն անցել: Ըստ Ա.Արզումանյանի, ինչպէս 2006թ.-ին, այնպէս էլ այս տարի Արելյան Եւրոպայի եւ Սկանդինաւեան երկրները Հայաստանի օգտին ձայն չեն տուել: «Իհարկէ, չպէտք է մոռանանք, որ մենք այդ մրցոյթին մասնակցելու քիչ փորձ ունենք, բայց յուսով ենք, որ յետագայում աւելի բարձր տեղեր կգրաուենք»,- նշեց նա: Ի դէեպ, ֆիննական կղզիներից մէկը ֆինլանդահայերի նախաձեռնութեամբ անուանուել է Հայկոյի անունով:
  -   Մշակոյթ