ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌՈՒՍ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ ՅՈՒՐԻ ԲԱՏՈՒՐԻՆԻ<br /> ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌՈՒՍ ՏԻԵԶԵՐԱԳՆԱՑ ՅՈՒՐԻ ԲԱՏՈՒՐԻՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 14-05-2007 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ին Երեւանի պետական համալսարանում ռուս տիեզերագնաց, պրոֆեսոր Յուրի Բատուրինի «Կարճ հանդիպում երկրի հետ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի եւ ֆիլմի ցուցադրումով մեկնարկեց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շարքը: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ ՀՀ Արտգործնախարարության ներկայացուցիչ Արմեն Բայբուրդյանը իրենց խոսքում նշեցին տիեզերագնացության ոլորտում Յու.Բատուրինի ունեցած մեծ ավանդը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ Հայաստանում իմ լուսանկաների եւ ֆիլմի առաջին հանդիսատեսը ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողներն են»,- նշեց Յու.Բատուրինը: Նա մայիսի 15-ին ԵՊՀ-ի ուսանողների համար կկարդա «Տիեզերքի հետազոտությունը եւ միջազգային հարաբերությունների արդի խնդիրները» թեմայով դասախոսություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play