«ԱՄԵՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ<br />


«ԱՄԵՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 08-05-2007 22:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մի շարք սփյուռքահայ ներդրողների պատվերով «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը ձեռնարկել է Հայաստանում առաջին միջազգային ամառային մանկական ճամբարի հիմնադրման ծրագիր, որի նպատակն է իրականացնել տեղացի եւ սփյուռքահայ մանուկների հանգիստն ու ուսուցումը: Արդեն ավարտվել է Դիլիջան քաղաքում կառուցվելիք ճամբարի նախագծման եւ գործարկման ծրագրի առաջին փուլը: Ամփոփվել է մարտին ճամբարի ճարտարապետական նախագծման համար հայտարարված մրցույթի արդյունքները, որին մասնակցել են ավելի քան 20 ճարտարապետական ընկերություններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: «Ամերիան» ընտրել է երեք լավագույն նախագիծ, որոնք ներկայացվել են «Հայնախագիծ» ԲԲԸ 4-րդ արվեստանոցի, «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի եւ ճարտարապետ Վ.Հարությունյանի կողմից: Ինչպես հայտնեցին «Ամերիա» ընկերությունից, այս երեք նախագծերի հեղինակները կստանան պարգեւատրում` 300 հազարական դրամ: Հունիսին կիրականցվի ճամբարի նախագծի վերջնական ընտրությունը` հաշվի առնելով եզրափակիչ փուլ անցած երեք նախագծերի տեխնիկական առաջարկների լրացուցիչ քննարկման արդյունքները: Ծրագրի իրագործմանն ուղղված ներդրումները կազմում են մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: Միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ճամբարի ղեկավարումը ստանձնել է «Village Camps» շվեյցարական ընկերությունը` տվյալ ոլորտում մասնագիտացած ամենահանրահայտ եւ խոշորագույն միջազգային ընկերություններից մեկը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play