ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 7190 ՎԵՏԵՐԱՆՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ 7190 ՎԵՏԵՐԱՆՆԵՐ

  • 08-05-2007 18:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում ներկայումս ապրում են Հայրենական պատերազմի 7190 վետերաններ, որոնցից մոտ 6300-ը հաշմանդամներ են: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը: Նա նշեց, որ վետերանների կենսաթոշակի միջին չափը կազմում է 20 հազար դրամ (մոտ 56 ԱՄՆ դոլար): Բացի այդ, «Հայրենական պատերազմի վետերանների» մասին ՀՀ օրենքի համաձայն, բոլոր վետերանները ստանում են ամենամսյա պատվովճար` 10000 դրամ, իսկ 2004թ.-ից որոշ արտոնությունների փոխարեն` 3800-5700 դրամ օգնություն: Ա.Գեւորգյանը նշեց, որ վետերանները բնակվարձի, աղբահանության, ռադիոյի եւ հեռախոսի բաժանորդային վարձավճարները մուծում են 50%-ի չափով: Նրանք նաեւ օգտվում են անվճար բժշկական օգնություն, դեղորայք, անհրաժեշտության դեպքում առողջարանային անվճար ուղեգիր ստանալու, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ անվճար երթեւեկելու արտոնություններից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play