Գուրգեն Եղիազարյանն. Տիգրան Սարգսյանը թող գնա իրեն կախի, որ երկիրը 176-րդ տեղում է


Գուրգեն Եղիազարյանն. Տիգրան Սարգսյանը թող գնա իրեն կախի, որ երկիրը 176-րդ տեղում է

  • 08-07-2011 14:15:26   | Հայաստան  |  Տնտեսություն
Միջին քաղաքացի հայն օրեցօր ավելի վատ է ապրում եւ պատճառը` երկրում գերիշխող մոնոպոլիստական, «շնացած, կատաղած» կապիտալիզմն է,- հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի նախկին Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն, ընդգծելով, որ համատարած աղքատ բնակչության ֆոնի վրա միայն մոտ 3 տոկոսն է բարգավաճում։ Գ.Եղիազարյանը վկայակոչեց «Ֆորբս» ամերիկյան հեղինակավոր ամսագրի հրապարակած վարկանիշային տվյալներն, ըստ որոնց Հայաստանի տնտեսությունը վատերից մեկն է աշխարհում։ «Իսկ ուր մնաց «Հարավային Կովկասի տնտեսական վագրը, զարգացող ընձառյուծը, որը վանդակից հզորագույն թռիչքով կհասնի Եվրոպայի կենտրոնը»,- ասաց նա։ Բանախոսի առաջարկությունն է, որպեսզի «մեր վարչապետ Տիգրան Սարգսյանը գնա իրեն կախի, որ երկիրը 176-րդ տեղում է, եթե նամուս ունենա, ընդհանրապես չի երեւա, դուրս չի գա, ներողություն կխնդրի, կգնա։ Կգնա, կպրծնենք՝ մենք էլ կպրծնենք, հանրապետականներն էլ կպրծնեն իրենց ապրանքից»,- հայտարարեց նա։ Ըստ Գ.Եղիազարյանի, ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցը ընտրախախտումներից զերծ, արդար արտահերթ ընտրությունների անցկացումն է։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play