ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ<br /> ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԿԱՎԵԼԱՆԱՆ<br />


ԸՍՏ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ, ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ
ՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԿԱՎԵԼԱՆԱՆ

  • 28-04-2007 19:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տարեցտարի ավելացող պետական բյուջեում համապատասխանաբար ավելանալու են նաեւ գիտության համար նախատեսված ծախսերը: Այս մասին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, գիտական կազմակերպությունների տնօրենների եւ գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ ապրիլի 28-ի հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա կարեւորել է տնտեսության մեջ արդյունավետ գիտական առաջարկների ներդրման շնորհիվ լրացուցիչ միջոցերի ներգրավումը եւս: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հանդիպման ընթացքում գիտնականնները վարչանպետին են ներկայացրել իրենց տեսակետները ԳԱԱ-ի կարգավիճակի, գիտության զարգացման հարցում ակադեմիայի դերի եւ նշանակության, գիտության ֆինանսավորման, տնտեսության տարբեր բնագավառներում գիտության արդյունքների ներդրման, գիտություն-արտադրություն կապի ամրապնդման, գիտության զարգացման նպատակով օրենսդրական նպաստավոր դաշտի ստեղծման, գիտությամբ զբաղվող երիտասարդներին հնարավորինս խրախուսման եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Առաջարկությունների մեծ մասը ուղղակիորեն կապված էր ֆինանսական միջոցների հատկացման կամ արդեն իսկ արված հատկացումների ավելացման հետ: Այդ կապակցությամբ Վարչապետը նշել է, որ գիտությունը միշտ էլ եղել է պետության ուշադրության կենտրոնում: Պարզապես, ըստ Ս.Սարգսյանի, պետական միջոցներն այսօր միշտ չէ, որ հնարավորություն են ընձեռում ամենատարբեր բնագավառներում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները կարճ ժամկետում եւ ամբողջությամբ լուծելու: Վարչապետը հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ մշտական ուշադրության կենտրոնում է պահելու գիտության հետ կապված խնդիրները:
Նոյյան տապան  -   Հասարակություն