ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ<br /> 10 ՄԱՐԶԻԿ-ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
10 ՄԱՐԶԻԿ-ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ

  • 13-04-2007 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ապրիլի 16-ին կմեկնարկի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Արսեն Թամրազյանը (62 կգ), Տիգրան Մարտիրոսյանը (69 կգ), Արա Խաչատրյանը եւ Գեւորգ Դավթյանը (2-ն էլ 77 կգ), Ռաֆիկ Չախոյանը (105 կգ, բոլորն էլ` Գյումրի), Արա Մելքոնյանը (85 կգ, Երեւան) եւ Արթուր Բաբայանը (105 կգ, Վանաձոր): Կանանց մրցաշարում Հայաստանից հանդես կգան Մելինե Դալուզյանը (69 կգ), Նազիկ Ավդալյանը (75 կգ, երկուսն էլ Գյումրի) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75-ից բարձր, Քասախ):
Նոյյան տապան  -   Սպորտ