2007 Թ. ԿԱՎԱՐՏՎԵՆ 4 ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ 14 ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


2007 Թ. ԿԱՎԱՐՏՎԵՆ 4 ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ԵՎ 14 ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 30-03-2007 18:49:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թվականին նախատեսված է ավարտել 4 խաղարկային` «Սողանք», «Նա եւ Նե», «Այգաբաց», «Չվող թռչուններ» եւ 14 վավերագրական ֆիլմ, այդ թվում` «Հեռու-մոտիկ», «Տոնինո Գուերան եւ Հայաստանը», «Հայոց այբուբենի 1600-ամյա գաղտնիքը»: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Ալբերտ Մկրտչյանի «Այգաբաց» եւ Հարություն Խաչատրյանի «Չվող թռչուններ» կինոնկարների նկարահանումներն արդեն ավարտվել են: Այս տարի կկատարվեն դրանց ձայնագրման եւ մոնտաժային աշխատանքները: Գ.Գեւորգյանի խոսքով, հայ-ռուսական համատեղ արտադրության Միքայել Դովլաթյանի «Սողանք» ֆիլմն ավարտին հասցնելու նպատակով բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ: Բացի այդ, արդեն ավարտված են հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Խճճված զուգահեռներ» ֆիլմի հայկական կողմի աշխատանքները, իսկ ձայնագրման աշխատանքները, որ պետք է կատարի ֆրանսիական կողմը, կկատարվեն այս տարի: Կինոկենտրոնի տնօրենը նշեց նաեւ, որ մուլտիպլիկացիոն ֆիլմի ոլորտում կավարտվեն Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» կինոնկարի 7-րդ, Ռոբերտ Սահակյանցի «Ճանապարհ դեպի տուն» մուլտֆիլմի` 3-րդ, Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգ»-ի` 2-րդ մասերը: Կավարտվի նաեւ Նաիրա Մուրադյանի «Մումի տրոլ» անիմացիոն ֆիլմը: Նշենք, որ 2007 թվականի պետական բյուջեով կինոարտադրության համար նախատեսված է 587 մլն 385 հազար դրամ` նախորդ տարվա 482 մլն 928 դրամի փոխարեն: Իսկ նախորդ տարի ավարտվել են յոթ խաղարկային, երեք անիմացիոն կինոնկարների նկարահանումները: Նշվեց, որ կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման գծով բավական մեծ գումար է ծախսվել ֆիլմերի պատճենահանման եւ կինոնկարները թվային կրիչների վրա անցկացնելու համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play