Կատարվել է սպանություն Սեւան քաղաքում


Կատարվել է սպանություն Սեւան քաղաքում

  • 11-07-2011 12:15:48   | Հայաստան  |  Հասարակություն
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից, հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սեւանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել եւ մարդ է սպանվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ եւ սպանել նրան: Զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն