ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՎՈՔ ՉԷ,- ԱՍՈՒՄ Է<br /> ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՎՈՔ ՉԷ,- ԱՍՈՒՄ Է
ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 16-03-2007 20:37:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կանանց վիճակը այնքան էլ բարվոք չէ, նրանց նկատմամբ բռնության դեպքերը շատ են: Ինչպես մարտի 16-ի ասուլիսում նշեց Կանանց ընկերավար միջազգայնական (Սոցինտերն) նախագահ Պիա Լոկատելին, հայ կանանց վիճակի վերաբերյալ չկա արժանահավատ վիճակագրություն, քանի որ կանայք խուսափում են բռնությունների մասին խոսել: Պ.Լոկատելիի խոսքերով, մտահոգիչ է նաեւ պետական բարձրագույն կառույցներում կանանց ընդգրկվածության ցածր տոկոսը. Հայաստանի խորհրդարանի 131 պատգամավորից ընդամենը 7-ն են կանայք, իսկ կառավարությունում` 1-ը: Նշվեց, որ մարտի 17-ին Երեւանում կկայանա «Միջազգային միգրացիան գենդերային տեսանկյունից» թեմայով Կանանց Սոցինտերնի տարածաշրջանային ժողովը: Ժողովին կմասնակցեն Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ այլ երկրների պատվիրակները:
Նոյյան տապան  -   Հասարակություն