ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՈՒՕՔ ՉԷ,- ԱՍՈՒՄ Է<br /> ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ՎԻՃԱԿԸ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԲԱՐՈՒՕՔ ՉԷ,- ԱՍՈՒՄ Է
ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻՆՏԵՐՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 16-03-2007 20:37:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կանանց վիճակը այնքան էլ բարուօք չէ, նրանց նկատմամբ բռնութեան դէպքերը շատ են: Ինչպէս մարտի 16-ի ասուլիսում նշեց Կանանց ընկերավար միջազգայնական (Սոցինտերն) նախագահ Պիա Լոկատելին, հայ կանանց վիճակի վերաբերեալ չկայ արժանահավատ վիճակագրութիւն, քանի որ կանայք խուսափում են բռնութիւնների մասին խօսել: Պ.Լոկատելիի խօսքերով, մտահոգիչ է նաեւ պետական բարձրագոյն կառոյցներում կանանց ընդգրկվածության ցածր տոկոսը. Հայաստանի խորհրդարանի 131 պատգամաւորից ընդամէնը 7-ն են կանայք, իսկ կառավարութիւնում` 1-ը: Նշուեց, որ մարտի 17-ին Երեւանում կկայանայ «Միջազգային միգրացիան գենդերային տեսանկիւնից» թեմայով Կանանց Սոցինտերնի տարածաշրջանային ժողովը: Ժողովին կմասնակցեն Աուստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի եւ այլ երկրների պատուիրակները:
  -   Հասարակութիւն