ԸՍՏ ՀԲ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է<br /> ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ<br />


ԸՍՏ ՀԲ-Ի ԶԵԿՈՒՅՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ Է
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

  • 09-03-2007 18:29:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի բնակչության շրջանում աղքատությունը շուրջ 50%-ից կրճատվել է մինչեւ 30%, իսկ ծայրահեղ աղքատությունը` նվազել մինչեւ 5%-ից պակաս մակարդակը: Այս մասին ասված է Հայաստանին օժանդակության ռազմավարության իրականացման հաշվետվությունում, որը Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է մարտի 8-ին: Ըստ հաշվետվության, Հայաստանում զգալիորեն կրճատվել է աղքատության մակարդակը, բավարար առաջընթաց է արձանագրվել նաեւ սոցիալական ոլորտի ծախսերի ավելացման եւ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճի եւ երկրի վարկունակության բարձրացման պայմաններում, ըստ հաշվետվության, երկիրը կարող է սկսել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ոչ արտոնյալ պայմաններով սահմանափակ ֆինանսավորումից օգտվել` ի լրումն Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ավելի բարենպաստ պայմաններով տրամադրվող վարկավորման: Սա հստակ ազդանշան է այն մասին, որ Հայաստանը միանում է միջին եկամտով երկրների խմբին: Միաժամանակ, ինչպես նշված է զեկույցում, այդ անցումը պետք է կատարվի աստիճանաբար` պարտքի վաղաժամկետ վերակազմավորումից խուսափելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն