ԸՍՏ ՀԲ-Ի ԶԵԿՈՅՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՕՐԷՆ ԿՐՃԱՏՈՒԵԼ Է<br /> ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ<br />


ԸՍՏ ՀԲ-Ի ԶԵԿՈՅՑԻ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶԳԱԼԻՕՐԷՆ ԿՐՃԱՏՈՒԵԼ Է
ԱՂՔԱՏՈՒԹԵԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

  • 09-03-2007 18:29:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին մի քանի տարուայ ընթացքում Հայաստանի բնակչութեան շրջանում աղքատութիւնը շուրջ 50%-ից կրճատուել է մինչեւ 30%, իսկ ծայրայեղ աղքատութիւնը` նուազել մինչեւ 5%-ից պակաս մակարդակը: Այս մասին ասուած է Հայաստանին օժանդակության ռազմավարութեան իրականացման հաշուետւութիւնում, որը Համաշխարհային բանկի տնօրէնների խորհուրդը հաստատել է մարտի 8-ին: Ըստ հաշուետւութեան, Հայաստանում զգալիօրէն կրճատուել է աղքատութեան մակարդակը, բաւարար առաջընթաց է արձանագրուել նաեւ սոցիալական ոլորտի ծախսերի աւելացման եւ բարեփոխումների իրականացման ուղղութեամբ: Հայաստանում մէկ շնչի հաշւով ՀՆԱ-ի աճի եւ երկրի վարկունակության բարձրացման պայմաններում, ըստ հաշուետւութեան, երկիրը կարող է սկսել Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ոչ արտօնեալ պայմաններով սահմանափակ ֆինանսավորումից օգտուել` ի լրումն Միջազգային զարգացման ընկերակցութեան կողմից աւելի բարենպաստ պայմաններով տրամադրուող վարկաւորման: Սա յստակ ազդանշան է այն մասին, որ Հայաստանը միանում է միջին եկամտով երկրների խմբին: Միաժամանակ, ինչպէս նշուած է զեկոյցում, այդ անցումը պէտք է կատարուի աստիճանաբար` պարտքի վաղաժամկէտ վերակազմավորումից խուսափելու համար:
  -   Հասարակութիւն