ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ<br /> ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ ՄԻՋԵՎ ԱՐԱԳ<br /> ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՄԱՐՏ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՅԻՍԻ 4-6-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԿՐԱՄՆԻԿԻ ՄԻՋԵՎ ԱՐԱԳ
ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՄԱՐՏ

  • 05-03-2007 17:32:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 4-6-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երեւանում կանցկացվի արագ շախմատի եռօրյա մրցամարտ աշխարհի գավաթակիր, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) միջեւ: Յուրաքանչյուր օր մրցակիցները կխաղան 30-ական րոպե տեւողությամբ 2 պարտիա: Նշենք, որ մինչեւ այժմ նրանց միջեւ կայացած հանդիպումներում 1 հաղթանակի առավելություն ունի Վ.Կրամնիկը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play