ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ <br /> 69-ԱՄՅԱ ԳՈՒՐԳԵՆ ԹԱՄԱՐՅԱՆԸ<br />


ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
69-ԱՄՅԱ ԳՈՒՐԳԵՆ ԹԱՄԱՐՅԱՆԸ

  • 28-02-2007 18:25:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 28-ին, ժամը 13:25-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կամրջի տակ հայտնաբերել է Երեւան քաղաքի բնակիչ, 1938թ.-ին ծնված Գուրգեն Թամարյանի դիակը: Ըստ ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հաղորդագրության, քննությունը վարում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն