ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՀԿ-Ի «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԻՄՈՒՆԻԶԱՑԻԱՅԻ ՇԱԲԱԹ»<br /> ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՀԿ-Ի «ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԻՄՈՒՆԻԶԱՑԻԱՅԻ ՇԱԲԱԹ»
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

  • 26-02-2007 16:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ապրիլի 16-22-ը իրականացվելիք «Եվրոպայում իմունիզացիայի շաբաթ» նախաձեռնությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, այդ օրերին հայաստանյան բոլոր լրատվամիջոցներով կլուսաբանվեն իմունիզացիային վերաբերող հարցեր: Ըստ Գ.Սահակյանի, ԱՀԿ-ի նախաձեռնության նպատակն է բարձրացնել պատվաստումների կարեւորության մասին բնակչության իրազեկվածության մակարդակը:
Նոյյան տապան  -   Հասարակություն