ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 75%-Ը ԸՆԴԳՐԿՎԱԾ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ<br /> ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 75%-Ը ԸՆԴԳՐԿՎԱԾ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐՈՒՄ

  • 23-02-2007 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման եւ աղքատության մակարդակի նվազեցման նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին հատկացվելիք 236 մլն ԱՄՆ դոլարից 67 մլն ԱՄՆ դոլարով նախատեսվում է վերականգնել 943 կմ ընդհանուր երկարության ճանապարհներ, այդ թվում` 321 կմ-ը` հանրապետական, 622 կմ-ը` տեղական նշանակության: Այս մասին փետրվարի 23-ին կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց ծրագրի իրականացնող` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան», կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Նրա խոսքերով, համայնքային ճանապարհների վերականգնման ծրագրի շահառուներ կդառնան 261 գյուղեր: Իսկ ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու կդառնա հանրապետության գյուղբնակավայրերի մոտ 75%-ը: Ըստ համայնքային ճանապարհների վերականգնման ծրագրի ղեկավար Հակոբ Պետրոսյանի, ճանապարհների բարեկարգումը կնպաստի իրացվող գյուղատնտեսական ապրանքի ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաեւ գյուղաբնակների եկամուտների աճին: Ոռոգման համակարգի զարգացման համար, ըստ ծրագրի ղեկավար Տիգրան Քալանթարյանի, նախատեսվում է կառուցել 18 ինքնահոս համակարգեր, վերակառուցել 58 պոմպակայաններ, 7 ջրամբարներ եւ 24 հազ. հեկտար դրենաժային համակարգեր: «Հիմնական արդյունքը, որ մենք ակնկալում ենք ողջ ծրագրի իրականցման հինգ տարիներին, գյուղական համայնքներում աղքատության մակարդակի եւս 6%-ով կրճատումն է»,- նշեց Ա.Հովսեփյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն