ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒՂՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 75%-Ը ԸՆԴԳՐԿՈՒԱԾ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ<br /> ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒՂՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 75%-Ը ԸՆԴԳՐԿՈՒԱԾ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ
ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ԾՐԱԳՐՈՒՄ

  • 23-02-2007 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիւղական բնակավայրերի ենթակառուցուածքների զարգացման եւ աղքատութեան մակարդակի նուազեցման նպատակով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին յատկացուելիք 236 մլն ԱՄՆ դոլարից 67 մլն ԱՄՆ դոլարով նախատեսւում է վերականգնել 943 կմ ընդհանուր երկարության ճանապարհներ, այդ թւում` 321 կմ-ը` հանրապետական, 622 կմ-ը` տեղական նշանակութեան: Այս մասին փետրուարի 23-ին կազմակերպուած քննարկման ժամանակ յայտնեց ծրագրի իրականացնող` «Հազարամյակի մարտահրաւեր հիմնադրամ-Հայաստան», կազմակերպութեան գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը: Նրա խօսքերով, համայնքային ճանապարհների վերականգնման ծրագրի շահառուներ կդառնան 261 գիւղեր: Իսկ ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու կդառնայ հանրապետութեան գյուղբնակավայրերի մօտ 75%-ը: Ըստ համայնքային ճանապարհների վերականգնման ծրագրի ղեկավար Յակոբ Պետրոսեանի, ճանապարհների բարեկարգումը կնպաստի իրացւող գիւղատնտեսական ապրանքի ինքնարժէքի նուազեցմանը, ինչպէս նաեւ գիւղաբնակների եկամուտների աճին: Ոռոգման համակարգի զարգացման համար, ըստ ծրագրի ղեկավար Տիգրան Քալանթարյանի, նախատեսւում է կառուցել 18 ինքնահոս համակարգեր, վերակառուցել 58 պոմպակայաններ, 7 ջրամբարներ եւ 24 հազ. հեկտար դրենաժային համակարգեր: «Հիմնական արդիւնքը, որ մենք ակնկալում ենք ողջ ծրագրի իրականցման հինգ տարիներին, գիւղական համայնքներում աղքատութեան մակարդակի եւս 6%-ով կրճատումն է»,- նշեց Ա.Յովսէփեանը:
  -   Տնտեսութիւն