ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԵԼՎԻ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ<br /> ԶԲԱՂՎԵԼԸ<br />


ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԵԼՎԻ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ԶԲԱՂՎԵԼԸ

  • 20-02-2007 20:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի փետրվարի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացվեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում «Դատական ծառայության մասին» գործող օրենքում: Ըստ այդմ, մասնավորապես, դատական ծառայողը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Նա ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն: Բացի այդ, սահմանափակվում է մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) համատեղ աշխատանքը, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն