ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԵԼՎԻ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
ԶԲԱՂՎԵԼԸ
20-02-2007 20:10:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի
փետրվարի 20-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացվեց
կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություններ եւ
լրացումներ են նախատեսվում «Դատական ծառայության մասին» գործող
օրենքում:
Ըստ այդմ, մասնավորապես, դատական ծառայողը չի կարող լինել
որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական
գործունեությամբ: Նա ցանկացած հանգամանքներում պարտավոր է
դրսեւորել քաղաքական զսպվածություն: Բացի այդ, սահմանափակվում է
մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող,
ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ
քույր) համատեղ աշխատանքը, եթե նրանց ծառայությունը կապված է
միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության
հետ: