ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ<br /> ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ<br />


ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ ՉՎԵՐԹՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՎ
ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ՎԱՅՐԷՋՔ Է ԿԱՏԱՐԵԼ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ

  • 20-02-2007 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 19-ին «Սիբիր» ավիաընկերության Երեւան-Մոսկվա 906 չվերթը կատարելիս Վրաստանի տարածքում Ա-319 օդանավի անիվների փեղկը բացվել է, ինչի պատճառով օդանավի անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարելու համար ընտրել մոտակա պահուստային օդանավակայան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի վարչության պետի մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, մոտակա` Թբիլիսիի կամ Մինվոդիի, օդանավակայանների փոխարեն անձնակազմը ընտրել է «Զվարթնոցը», քանի որ այնտեղ էր հնարավոր իրականացնել օդանավի զննումը բելգիական «Սաբինա տեխնիկ» ընկերության կողմից: «Զվարթնոցում» վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռի ուղեւորներին Մոսկվա է տեղափոխել նույն ընկերության մեկ այլ` ՏՈՒ-154, օդանավը:
Նոյյան տապան  -   Հասարակություն