ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿԱՅՆ. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԱՄԵՆԱՀՐՏԱՊ ԽՆԴԻՐԸ<br /> ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է<br />


ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿԱՅՆ. ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԱՄԵՆԱՀՐՏԱՊ ԽՆԴԻՐԸ
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է

  • 17-02-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գեղարվեստի ակադեմիան 60 տարեկան է. այն ունեցել է դժվարություններ, սակայն այսօր աննախադեպ առաջընթաց է ապրում ինչպես կրթական, այնպես էլ շենքային պայմանների առումով: Այս մասին «Մտավորականը եւ արվեստը» բանավեճի ժամանակ նշեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ըստ նրա, բուհի բակալավրական հատվածում այս տարի կներդրվի կրեդիտային համակարգով ուսուցումը: Ռեկտորի խոսքերով, բուհը ներկայումս վերականգնել է այլ երկրների գեղարվեստի ակադեմիաների հետ ընդհատված համագործակցությունը եւ շնորհալի ուսանողները այսուհետ կարող են իրենց ուսումնառությունը անցակցնել Բուլղարիայի, Ֆլորենցիայի եւ Փարիզի գեղարվեստի ակադեմիաներում: Ա.Իսաբեկյանը գտնում է, որ կերպարվեստի ասպարեզում այսօր ամենահրտապ խնդիրը սերնդափոխության հարցն է: «Մեր կերպարվեստի փառքը հանդիսացող շատ արվեստագետներ այսօր կամ հեռացել են կյանքից, կամ էլ պարզապես չեն ստեղծագործում: Իսկ նոր սերունդը հայտնվել է մի քիչ շփոթ վիճակում. չգիտի ով է իր հերոսը, չկան հստակ չափանիշներ, եւ առհասրակ է ինչ է ուզում նկարիչը»,- նշեց բանախոսը: Ըստ Արամ Իսաբեկյանի, կերպարվեստը տարբերվում է արվեստի մյուս` երաժշտության, պարի, երգի բնագավառներից նրանով, որ այդ ուղղության համար գովազդ չկա ընդհանրապես, եւ դա է պատճառը, որ քիչ է խոսվում նաեւ ցածրարժեք կերպարվեստի մասին: Ըստ նրա, երգն ու պարը այսօր ամբողջապես ղեկավարվում են շոու-բիզնեսի կանոններով եւ արդյունքում «ունենք այն, ինչ ունենք»: Նա համոզմունք հայտնեց, որ կերպարվեստի գովազդը հենց արվեստբանների վերլուծությունները, անգամ քննադատությունները պետք է լինեն, ինչն այսօր չի լուսաբանվում առհասրակ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play