ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿԱՅՆ. ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԻ ԱՍՊԱՐԷԶՈՒՄ ԱՄԵՆԱՀՐՏԱՊ ԽՆԴԻՐԸ<br /> ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է<br />


ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿԱՅՆ. ԿԵՐՊԱՐՈՒԵՍՏԻ ԱՍՊԱՐԷԶՈՒՄ ԱՄԵՆԱՀՐՏԱՊ ԽՆԴԻՐԸ
ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՆ Է

  • 17-02-2007 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գեղարուեստի ակադեմիան 60 տարեկան է. այն ունեցել է դժուարութիւններ, սակայն այսօր աննախադէպ առաջընթաց է ապրում ինչպէս կրթական, այնպէս էլ շէնքային պայմանների առումով: Այս մասին «Մտավորականը եւ արուեստը» բանավէճի ժամանակ նշեց Գեղարուեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ըստ նրա, բուհի բակալավրական յատուածում այս տարի կներդրուի կրեդիտային համակարգով ուսուցումը: Ռեկտորի խօսքերով, բուհը ներկայումս վերականգնել է այլ երկրների գեղարուեստի ակադեմիաների հետ ընդհատված համագործակցութիւնը եւ շնորհալի ուսանողները այսուհետ կարող են իրենց ուսումնառութիւնը անցակցնել Բուլղարիայի, Ֆլորենցիայի եւ Փարիզի գեղարուեստի ակադեմիաներում: Ա.Իսաբեկյանը գտնում է, որ կերպարուեստի ասպարէզում այսօր ամենահրտապ խնդիրը սերնդափոխության հարցն է: «Մեր կերպարուեստի փառքը հանդիսացող շատ արուեստագէտներ այսօր կամ հեռացել են կեանքից, կամ էլ պարզապէս չեն ստեղծագործում: Իսկ նոր սերունդը յայտնուել է մի քիչ շփօթ վիճակում. չգիտի ով է իր հերոսը, չկան յստակ չափանիշներ, եւ առհասրակ է ինչ է ուզում նկարիչը»,- նշեց բանախօսը: Ըստ Արամ Իսաբեկեանի, կերպարուեստը տարբերւում է արուեստի միւս` երաժշտութեան, պարի, երգի բնագաւառներից նրանով, որ այդ ուղղութեան համար գովազդ չկայ ընդհանրապես, եւ դա է պատճառը, որ քիչ է խոսւում նաեւ ցածրարժեք կերպարուեստի մասին: Ըստ նրա, երգն ու պարը այսօր ամբողջապէս ղեկավարւում են շոու-բիզնեսի կանոններով եւ արդիւնքում «ունենք այն, ինչ ունենք»: Նա համոզմունք յայտնեց, որ կերպարուեստի գովազդը հենց արվեստբանների վերլուծութիւնները, անգամ քննադատությունները պէտք է լինեն, ինչն այսօր չի լուսաբանւում առհասրակ:
  -   Մշակոյթ