ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՃԵԼ Է ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ<br />


ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՃԵԼ Է ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

  • 06-02-2007 17:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Սյունիքի մարզում արձանագրվել 1658 ծնունդ, այդ թվում 602-ը` Կապանի, 527-ը` Գորիսի, 367-ը` Սիսիանի, 162-ը` Մեղրիի տարածաշրջաններում: Եթե 2005թ.-ի համեմատ 2006-ին մարզում ծնունդների թիվը աճել է 2-ով, ապա 2004-ի համեմատ այն 28-ով նվազել է: Նախորդ տարվա համեմատ 2006-ին ծնունդների թվի, համապատասխանաբար` 12-ով եւ 19-ով, աճ է արձանագրվել Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններում, իսկ Գորիսում եւ Սիսիանում, համապատասխանաբար` 16-ով եւ 13-ով, նվազում: Նախորդ երկու տարիների համեմատ Սյունիքի մարզում 2006թ.-ին աճել է մահացության ցուցանիշը եւ կազմել 1339 դեպք (2005-ին` 1217, 2004-ին` 1210):
Նոյյան տապան  -   Հասարակություն