Սյուզի Կենտիկյանը` լավագույն կին բռնցքամարտիկ<br />


Սյուզի Կենտիկյանը` լավագույն կին բռնցքամարտիկ

  • 21-12-2009 14:00:00   | Գերմանիա  |  Սպորտ
ԲԵՌԼԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը, ով հանդիսանում է WBA-ի, WIBF-ի եւ WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, ճանաչվել է տարվա լավագույն կին բռնցքամարտիկ: Այդ պատվին Սյուզին արժանացել է բռնցքամարտ լուսաբանող հանդեսների կողմից անցկացված հարցման արդյունքում: Այս մասին հաղորդում է armsport.am-ը: Կենտիկյանը 2.5 տարվա ընթացքում 12 անգամ հաջողությամբ պահպանել է տիտղոսները, իսկ 2009 թ. ընթացքում տոնել է 3 հաղթանակ: «Ես ուրախ եմ, որ կրկին լավագույնն եմ: Փաստորեն, բռնցքամարտի սիրահարներին դուր է գալիս այն բռնցքամարտը, որը ես ցուցադրում եմ: Դա ինձ ստիպում է շարունակել նույն ոգով: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին եւ շնորհավոր Սուրբ Ծնունդ»,- Կենտիկյանի խոսքերը մեջբերել է boxing.de-ն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play