«Արաբական աշխարհի փառատոն»-ին ելույթ է ունեցել Պարգեւ<br /> Թասլաքյանի ղեկավարած «Թայհա» լիբանանյան երգչախումբը<br />


«Արաբական աշխարհի փառատոն»-ին ելույթ է ունեցել Պարգեւ
Թասլաքյանի ղեկավարած «Թայհա» լիբանանյան երգչախումբը

  • 19-11-2009 18:40:00   | Կանադա  |  Մշակույթ
ՄՈՆՐԵԱԼ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 15-ը Մոնրեալում կայացել են համերգներ` «Արաբական աշխարհի փառատոն» ծրագրով, որոնց մասնակցել են արաբական տարբեր երկրներից ժամանած խմբեր, երգիչներ ու արվեստագետներ: Արդեն 10-րդ տարին կազմակերպվող այս փառատոնը Հյուսիսային Ամերիկայում անցկացվող ամենամեծ փառատոնն է համարվում: Ինչպես տեղեկացնում է «Ազդակը», փառատոնի այս տարվա ծրագրում, նոյեմբերի 15-ին Մոնրեալի արվեստի կենտրոնի սրահում ելույթ է ունեցել Լիբանանի «Ֆայհա» երգչախումբը` Պարգեւ Թասլաքյանի ղեկավարությամբ: Թերթից տեղեկանում ենք, որ «Ֆայհայի» երկու ժամ տեւած համերգը կախարդել է կանադացի, արաբ ու հայ 1500 արվեստասերներին: Ծրագրում տեղ են գտել Ռահպանի եղբայրների, Բարսեղ Կանաչյանի, Զաքի Նասիֆի, Կոմիտասի եւ արաբական ազգագրական ու ժամանակակից երգերը: Բացառիկ ներկայացումներով հանդես են եկել մենակատաներ Ռոլա Աբու Բաքրը, Մայեն Զաքարիան եւ Ռեբեկա Տիպը: Նրանց նվագակցել է հրավիրված դաշնակահար Խաչատուր Ղազարյանը: Կանադացի սոպրանո Ռիտա Սաղպազարյանը կատարել է ԲԱրսեղ Կանաչյանի «Օրորը»: Երգերի դաշնամուրային մեկնաբանությունը կատարել է երաժշտագետ Էդուարդ Թորիկյանը: Համերգն ավարտվել է Ռահպանի եղբայրների` Երուսաղեմին նվիրված «Քաղաքների ծաղիկը» երգով, որի եզրափակիչ բաժնի «Ալելույա» եւ «Աստված մեծ է» կատարումները հանդիսատեսը ունկնդրել է հոտնկայս: «Ազդակը» տեղեկացնում է նաեւ, որ 2005-ին «Ֆայհա» երգչախումբը Վարշավայում, Երգչախմբերի միջազգային փառատոնում երկրորդ մրցանակ է ստացել, իսկ 2007-ին նվաճել է առաջին մրցանակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play