Հայաստանի դահուկորդները մասնակցեցին աշխարհի ամառային<br /> առաջնությանը<br />


Հայաստանի դահուկորդները մասնակցեցին աշխարհի ամառային
առաջնությանը

  • 22-09-2009 18:59:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-20-ին Իտալիայի Պիգլիո քաղաքում անցկացվեց անվավոր դահուկավազքի աշխարհի ամառային առաջնությունը (երիտասարդական եւ մեծահասակների): Հայաստանից մրցուներին մասնակցեցին երեք երիտասարդ մարզիկներ: Նրնցից առավել հաջող հանդես եկավ Սերգեյ Միքայելյանը (17տ. Աշոցք), ով մինչեւ 20 տարեկանների մրցումներում 15 կմ չմշկաոճում (կարճ դահուկներ) գրավեց 7-րդ, իսկ դասականում` 5 կմ մրցավազք, 13-րդ տեղը: Նրա մարզընկեր Արգամ Գրիգորյանը գրավեց, համապատասխանաբար, 12-րդ եւ 17-րդ տեղերը: Նշենք որ Ս.Միքայելյանը մարզվում է իր ծնողների` ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի եւ ԽՍՀՄ-ի տարածքային տարբեր խմբերի առաջնությունների 6-ակի չեմպիոնուհի Ալլա Կապչիկաեւա-Միքայելյանի գլխավորությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play