Լուգանսկում կկայանա մինի-ֆուտբոլի առաջնություն հայ<br /> համայնքների միջեւ <br />


Լուգանսկում կկայանա մինի-ֆուտբոլի առաջնություն հայ
համայնքների միջեւ

  • 16-07-2009 15:54:00   | Ուկրաինա  |  Սպորտ
ԼՈՒԳԱՆՍԿ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուկրաինայի հայ երիտասարդական միությունը (ՈՒՀԵՄ) հաստատել է մինի-ֆուտբոլի առաջնության անցկացման վայրը, որը կկայանա սեպտեմբերի 26-27-ը Լուգանսկ քաղաքում: Առաջնության անցկացման վայրի ընտրությունը կայացել է մրցութային հիման վրա, հաղորդում է «Երկրամասը»` վկայակոչելով ՈՒՀԵՄ վեբ-կայքը: Մինի-ֆուտբոլի անցկացման հայտ էին ներկայացրել Օդեսայի, Կրիմսկի, Լուգանսկի եւ Չերկասկի երիտասարդական կազմակերպությունները: Ներկայացված հայտերի հիման վրա առաջնության անցկացման իրավունք է ստացել Լուգանսկի երիտասարդական կազմակերպությունը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play