Հայտնի դարձան եվրոմրցաշարերում Հայաստանի ֆուտբոլային թիմերի<br /> մրցակիցները<br />


Հայտնի դարձան եվրոմրցաշարերում Հայաստանի ֆուտբոլային թիմերի
մրցակիցները

  • 22-06-2009 19:46:00   | Շվեյցարիա  |  Սպորտ
ՆԻՈՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 22-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ 2009-2010թթ.-ի մրցաշրջանի ֆուտբոլի եվրոմրցաշարերի վիճակահանությունը: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում հանդես կգան 52 երկրների 77 թիմեր: Այստեղ «Փյունիկը» կմրցի Սերբիայի «Դինամոյի» հետ: Առաջին խաղերը նշանակված են հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին: Եվրոգավաթների խաղարկություններին կմասնակցեն ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրների 193 թիմեր: Հայաստանի «Բանանցի» մրցակիցը Բոսնիայի «Շիրոկի Բրիեգ»-ն է, իսկ «Միկաինը»` Շվեդիայի «Հելսինգ Բորգ»-ը: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին եւ 9-ին: Կապանի «Գանձասարը» նույն խաղարկությունում իր մրցելույթը կսկսի 2-րդ փուլից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play