Պոլսահայ շախմատիստները Ստամբուլի առաջնությունում գրավել են<br /> երկրորդ տեղը<br />


Պոլսահայ շախմատիստները Ստամբուլի առաջնությունում գրավել են
երկրորդ տեղը

  • 18-06-2009 19:50:00   | Թուրքիա  |  Սպորտ
ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Շիշլիի մարզական ակումբում արդեն երեք տարի գործող շախմատի խումբը այս տարի եւս մասնակցել է Ստամբուլի առաջնությանը: Առաջին մրցումներում խումբը պարտության է մատնվել, իսկ երկրորդը ավարտել է հաղթանակով: Երրորդ մրցումը կայացել է մի քանի օր առաջ եւ շիշլիցիները բարձր արդյունքներով` 7,5-1,5 եւ 7,5-1,5 հաղթանակ են տարել երկու փուլերում եւ Ստամբուլի շախմատի առաջնությունում գրավել են երկրորդ տեղը: Ինչպես գրում է «Մարմարա» օրաթերթը, վերջին խաղին մասնակցել են Ռուբեն Ասատուրը, Առնո Կարապետյանը, Սարվեն Չաքմաքը, Բարըշ Թըրմանը, Ալեն Նալբանդյանը, Տոնի Ասլանգիլը, Սայաթ Թուղլաջըն, Վարուժան Չընարը (կույր), Նադին Կեմրեքօղլուն, Ժուլյա Այսելին, Միլենա Այսելին, Մուրադ Ջեմջեմը, Յոքու Հովսերը, Սայաթ Չեքիչը, Թարո Թերզյանը, Արաս Թոքաչը, Սելին Թուհույանը, Ալեն Փոլադը: Այս առաջնության առաջատարները Գոնիայում հուլիս ամսին կարգի բարձրացման մրցումներին մասնակցելու իրավունք են ստացել: Անցյալ տարի շիշլիցիները առաջին տեղն են գրավել Ստամբուլում եւ Գոնիայի մրցաշարում խմբային հաշվարկով եղել են 18-րդ տեղում: Շիշլիի մարզական ակումբի ղեկավարներ Ժիրայր Գըլըջդաղը եւ Առնո Կարապետյանը հաջողություններ են մաղթել շախմատիստներին առաջիկա մրցումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play