Պոլսահայ շախմատիստները Ստամբուլի առաջնութիւնում գրաւել են<br /> երկրորդ տեղը<br />


Պոլսահայ շախմատիստները Ստամբուլի առաջնութիւնում գրաւել են
երկրորդ տեղը

  • 18-06-2009 19:50:00   |   |  Սպորտ
ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Շիշլիի մարզական ակումբում արդէն երեք տարի գործող շախմատի խումբը այս տարի եւս մասնակցել է Ստամբուլի առաջնութեանը: Առաջին մրցումներում խումբը պարտութեան է մատնուել, իսկ երկրորդը աւարտել է յաղթանակով: Երրորդ մրցումը կայացել է մի քանի օր առաջ եւ շիշլիցիները բարձր արդիւնքներով` 7,5-1,5 եւ 7,5-1,5 յաղթանակ են տարել երկու փուլերում եւ Ստամբուլի շախմատի առաջնութիւնում գրաւել են երկրորդ տեղը: Ինչպէս գրում է «Մարմարա» օրաթերթը, վերջին խաղին մասնակցել են Ռուբէն Ասատուրը, Առնօ Կարապետեանը, Սարվեն Չաքմաքը, Բարըշ Թըրմանը, Ալեն Նալբանդեանը, Տոնի Ասլանգիլը, Սայաթ Թուղլաջըն, Վարուժան Չընարը (կոյր), Նադին Կեմրեքօղլուն, Ժուլյա Այսելին, Միլենա Այսելին, Մուրադ Ջեմջեմը, Յոքու Հովսերը, Սայաթ Չեքիչը, Թարո Թերզյանը, Արաս Թոքաչը, Սելին Թուհույանը, Ալեն Փոլադը: Այս առաջնութեան առաջատարները Գոնիայում յուլիս ամսին կարգի բարձրացման մրցումներին մասնակցելու իրաւունք են ստացել: Անցեալ տարի շիշլիցիները առաջին տեղն են գրաւել Ստամբուլում եւ Գոնիայի մրցաշարում խմբային հաշուարկով եղել են 18-րդ տեղում: Շիշլիի մարզական ակումբի ղեկավարներ Ժիրայր Գըլըջդաղը եւ Առնօ Կարապետեանը յաջողութիւններ են մաղթել շախմատիստներին առաջիկայ մրցումներում:
  -   Սպորտ