«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ն դատական եւ<br /> արտադրական ծախսերի ապահովագրություն չի իրականացնի<br />


«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ն դատական եւ
արտադրական ծախսերի ապահովագրություն չի իրականացնի

  • 03-06-2009 21:17:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հունիսի 2-ի նիստում «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ի դիմումի համաձայն վերաձեւակերպվել է ընկերության ոչ կյանքի ապահովագրության լիցենզիան` «Դատական եւ արտադրական ծախսերի ապահովագրություն» դասը հանելով ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիայից: Խորհուրդը որոշել է գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ԳՈՒԴԱՎԻ» ՍՊԸ-ին եւ «ՍՈՒՐԵՆ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ են տրամադրվել «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին, անհատ ձեռնարկատեր Տիգրան Սարգսյանի փոխանակման կետի թիվ 3 մասնաճյուղին եւ «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ին: Վերձեւակերպվել է «Ա/Ձ Նունե Ավետիսյան» փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 717 լիցենզիան: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, Խորհուրդը հաստատել է «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» կանոնակարգ 8/02-ը, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի եւ դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը, «Ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները» կանոնակարգ 3/10-ը, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ հուշադրամների թողարկման 2010-2011թթ.-ի ծրագիրը: Փոփոխություններ են կատարվել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում եւ «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 15-ում: Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստների ձեւավորման եւ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում, «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանում», «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում» եւ «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձեւերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը եւ ժամկետները» կանոնակարգ 3/04-ում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play