ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները ծանոթացան բռնցքամարտի աշխարհի<br /> պատանեկան առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքին<br />


ԱԻԲԱ-ի ներկայացուցիչները ծանոթացան բռնցքամարտի աշխարհի
պատանեկան առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքին

  • 21-05-2009 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 21-ին Երեւան են ժամանել ԱԻԲԱ-ի մի շարք անդամներ եւ միջազգային տեխնիկական պաշտոնյաներ` Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 23-30-ը կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության կազմակերպչական աշխատանքների ընթացքին ու առկա հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Նրանք շրջել են համալիրում, զրուցել կազմկոմիտեի անդամների հետ: ԱԻԲԱ աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնության կայքի թղթակցի հետ զրույցներում նրանք նրանք ներկայացրել են իրենց տպավորությունները: ՕՍՎԱԼԴՈ ԲԻՍԲԱԼ (տեխնիկական պատվիրակ)- Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: Ամենակարեւորն այն է, որ այստեղ մենք գտել ենք առաջնությունը կազմակերպելու պատրաստ մարդկանց: ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ Կո Վուն նույնպես վստահ է, որ Երեւանում ամեն ինչ լավ է ընթանալու, եւ մենք արձանագրելու ենք մարզական մի հիանալի իրադարձության կայացման փաստը: ՕԼԱՖ ՎԵԼՏՄԱՆ (միջոցառման մենեջեր)- Մենք գոհ ենք ոչ միայն ջերմ ընդունելությունից, այլեւ կատարված աշխատանքից: ՄԱՆԳԱԼԴԱՍ ԿԻՇԵՆ (միջազգային տեխնիկական պաշտոնյա) - Շատ տպավորված ենք ձեր մարզահամերգային համալիրով եւ այստեղ անցկացրած մի քանի ժամվա ընթացքում արդեն հասկացել ենք, որ լավ ձեռքերում ենք հայտնվել: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը ԱԻԲԱ-ի անդամների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի նման խոշոր միջոցառումը Հայաստանում վերջինը չլինի: Ներկայացնելով աշխատանքների ընթացքը, ՀԲՖ-ի առաջին փոխնախագահ, ԱԻԲԱ-ի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանը նշել է, որ համալիրում հերթապահելու է բուժանձնակազմ, միեւնույն ժամանակ երեւանյան լավագույն հիվանդանոցներից մեկում երեք հիվանդասենյակ առանձնացվելու են հատուկ այն նպատակով, որպեսզի հնարավոր լուրջ վնասվածքների դեպքում մարզիկներն անհրաժեշտ օգնություն ստանան: Մարզական անհրաժեշտ հանդերձանքը մատակարարելու է «Top Ten» կազմակերպությունը: Հյուրանոցներում, որտեղ կհանգրվանեն մարզիկներն ու առաջնությունը սպասարկող անձինք, ստեղծված են անվտանգության բոլոր պայմանները. ոստիկանության ներկայացուցիչները կհերթապահեն 24 ժամ: Խցանումների մեջ չհայտնվելու եւ մրցումներից չուշանալու համար ոստիկանությունը կուղեկցի նաեւ մրցավայր ժամանող թիմերին ու մրցավարներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play