Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց<br /> 0,25%-ով կետով եւ այն սահմանեց 7,5%<br />


Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց
0,25%-ով կետով եւ այն սահմանեց 7,5%

  • 07-04-2009 18:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի ապրիլի 7-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով այն 7,5%: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայության, 2009թ.-ի մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 1,4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ չի փոփոխվել` կազմելով 1%: ՀՀ ԿԲ խորհուրդը փաստել է, որ չնայած ՀՀ դրամի մարտ ամսվա ընթացքում արձանագրված արժեզրկմանը` համաշխարհային պահանջարկի կրճատման հետեւանքով ձեւավորված արտաքին գնանկումային միջավայրի պահպանման եւ ներքին պահանջարկի շարունակվող նվազման պայմաններում գնաճը ձեւավորվել է կանխատեսվածից ավելի ցածր մակարդակում: Միաժամանակ, արտաքին պահանջարկի նշանակալի կրճատման, ֆինանսական ներհոսքի թուլացման շարունակվող միտումները եւ առեւտրի պահպանվող անբարենպաստ պայմաններն անդրադարձել են տնտեսական անկման տեմպերի արագացման վրա: Խորհուրդը միակարծիք է, որ ձեւավորված ու կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում, գնաճի նպատակի իրագործման եւ տնտեսական ակտիվությանն աջակցելու խնդիրների խելամիտ համադրումը ենթադրում է ընդլայնողական դրամավարկային քաղաքականության իրականացում: Այս առումով առավել արդյունավետ է համարվել տոկոսադրույքների նվազեցման եւ փողի ծավալային ընդլայնման համակցումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play