ԱՄՀ-ը հաստատելու է 540 մլն դոլար գումարով 28-ամսյա<br /> պահուստային վարկավորման համաձայնագրի մասին Հայաստանի դիմումը<br />


ԱՄՀ-ը հաստատելու է 540 մլն դոլար գումարով 28-ամսյա
պահուստային վարկավորման համաձայնագրի մասին Հայաստանի դիմումը

  • 03-03-2009 16:06:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանը առաջարկելու է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին հաստատել 540 մլն դոլար գումարով, 28-ամսյա պահուստային վարկավորման համաձայնագրի (Stand-By Arrangement) մասին Հայաստանի դիմումը: Իր այս որոշումը մարտի 3-ի հայտարարությունում ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրենը հիմնավորել է այն հանգամանքով, ի պատասխան համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցության «Հայաստանի իշխանությունները կազմել են կենսունակ եւ վստահելի տնտեսական ծրագիր` Հայաստանի արտաքին հեռանկարների վատթարացման, արժույթի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության վերականագնման եւ աղքատ խավի պաշտպանության խնդիրներին անդրադառնալու համար»: Ըստ ԱՄՀ-ի մամլո հաղորդագրություն, ակնկալվում է, որ Գործադիր խորհուրդն այս շաբաթվա վերջում նիստ կգումարի` ծրագիրը քննարկելու համար: Խորհրդի հաստատումից հետո Հայաստանը կկարողանա անմիջապես փոխառել շուրջ 239 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՀ-ի աշխատակիցների հետ խորհրդակցելով Հայաստանի իշխանությունների մշակած քաղաքականության համակողմանի փաթեթը ներառում է վերադարձը լողացող փոխարժեքի ռեժիմին (թույլ տալով, որ փոխարժեքը փոփոխվի շուկայի հիմնարար սկզբունքներին համապատասխան` արտաքին ցնցումներից տնտեսությունը պաշտպանելու եւ արտարժութային պահուստները պահպանելու նպատակով), ինչպես նաեւ դրամավարկային, հարկաբյուջետային եւ ֆինանսական ոլորտների օժանդակող քաղաքականություն եւ խիստ հասցեական կառուցվածքային բարեփոխումներ: Ըստ ԱՄՀ-ի, Հայաստանի իշխանությունները նաեւ ձեռնարկում են տնտեսական անկումը չեզոքացնելու եւ աղքատ խավի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու միջոցառումներ: «Իշխանությունների կողմից ձեռնարկվող վճռական միջոցառումները հիմնավորում են Հիմնադրամի միջոցների հասանելիության բացառիկ մակարդակը (որը համարժեք է Հայաստանի քվոտայի 400 տոկոսին) եւ արժանի են միջազգային հանրության օժանդակությանը»,- նշել է Դ.Ստրասուս-Քանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play