Լեւոն Արոնյանը Լինարեսի գերմրցաշարի 8-րդ փուլում կմրցի<br /> Մագնուս Կառլսենի հետ<br />


Լեւոն Արոնյանը Լինարեսի գերմրցաշարի 8-րդ փուլում կմրցի
Մագնուս Կառլսենի հետ

  • 27-02-2009 15:12:00   | Իսպանիա  |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսում անցկացվող շախմատի միջազգային գերմրցաշարում Լեւոն Արոնյանը փետրվարի 26-ին հերթական պարտությունը կրեց, այս անգամ` Վասիլի Իվանչուկից (Ուկրաինա): 7 հնարավորից վաստակելով 3,5-ական միավորով Լ.Արոնյանը Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Մրցաշարի միանձնյա առաջատարը Ալեքսանդր Գրիշչուկն է (Ռուսաստան, 5 միավոր): Փետրվարի 27-ին մրցաշարում խաղադադար է հայտարարված, իսկ փետրվարի 28-ին Լ.Արոնյանը սեւերով կմրցի Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play