ԼԻՆԱՐԵՍ, 27 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լինարեսում անցկացուող
շախմատի միջազգային գերմրցաշարում Լեւոն Արոնեանը փետրուարի 26-ին
հերթական պարտութիւնը կրեց, այս անգամ` Վասիլի Իվանչուկից
(Ուկրաինա): 7 հնարաւորից վաստակելով 3,5-ական միաւորով Լ.Արոնեանը
Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ բաժանում է 4-5-րդ տեղերը:
Մրցաշարի միանձնեայ առաջատարը Ալեքսանդր Գրիշչուկն է (Ռուսաստան, 5
միաւոր):
Փետրուարի 27-ին մրցաշարում խաղադադար է յայտարարուած, իսկ
փետրուարի 28-ին Լ.Արոնեանը սեւերով կմրցի Մագնուս Կառլսենի
(Նորվեգիա) հետ: