Պակիստանում ահաբեկչության հետեւանքով 30 մարդ է զոհվել<br />


Պակիստանում ահաբեկչության հետեւանքով 30 մարդ է զոհվել

  • 20-02-2009 15:39:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում մահապարտ ահաբեկչի իրականացրած գործողության հետեւանքով սպանվել է 30 եւ 70-ից ավելի մարդ վիրավորվել: Ահաբեկությունն իրականացվել է Դերա-Իսմայիլ-Խան քաղաքում: Ահաբեկիչը մտել է շիա մուսուլմանների բազմության մեջ, որոնք տեղի հոգեւոր առաջնորդի հուղարկավորությանն էին մասնակցում, եւ գործողության դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, ահաբեկությունն իրականացրած անձը, ամենայն հավանականությամբ, եղել է սուննի ծայրահեղական:
Նոյյան տապան  -   Միջազգային